հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Բաքվում տեղի է ունեցել Իրանի և Թուրքիայի դեսպանների խորհրդակցություն՝ ԼՂ-ում տիրող իրավիճակի վերաբերյալ

Բաքվում տեղի է ունեցել Իրանի և Թուրքիայի դեսպանների խորհրդակցություն՝ ԼՂ-ում տիրող իրավիճակի վերաբերյալ

Ադրբեջանում Իրանի և Թուրքիայի դեսպանները քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված վերջին իրավիճակը, գրում է parstoday.com-ը:

Հինգշաբթի օրն անդրադառնալով Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Օզուրի հետ իր հանդիպմանն Բաքվում Իրանի դեսպան Սեյեդ Աբբաս Մուսավին Թվիթեր իր օգտահաշվում գրել է.«Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Իրանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների, Ադրբեջանի հետ երկու երկրների հարաբերությունների, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ»: 

Ադրբեջանի և Հայաստանի միջև Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի ռազմական բախումների նոր փուլն ավարտվեց նոյեմբերի 10-ին Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների և Հայաստանի վարչապետի միջև զինադադարի եռակողմ համաձայնագրի ստորագրմամբ:

Ներկայումս Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահները վերահսկում են տարածաշրջանում հրադադարի ռեժիմը:

  • Կիսվել: