ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Բաքվի դատարանում քննվել է Վագիֆ Խաչատրյանի դատավճռի դեմ վերաքննիչ բողոքը

Բաքվի դատարանում քննվել է Վագիֆ Խաչատրյանի դատավճռի դեմ վերաքննիչ բողոքը

Բաքվի դատարանում քննվել է առևանգված Վագիֆ Խաչատրյանի՝ դատավճռի դեմ վերաքննիչ բողոքը։ Այդ մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հիշեցնենք՝ Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ կայացված շինծու դատավճռի դեմ ավելի վաղ վերաքննիչ բողոք էր ներկայացվել

Բաքվի ռազմական դատարանը Վագիֆ Խաչատրյանին դատապարտել էր 15 տարվա բանտարկության։ Ազատազրկման առաջին 5 տարին Խաչատրյանը պետք է անցկացնի բանտում, իսկ մնացածը՝ խիստ ռեժիմի գաղութում։

Վագիֆ Խաչատրյանին մեղադրում են իբր հանցավոր խումբ ստեղծելու մեջ, որը «1991թ. դեկտեմբերի 21-ին մասնակցել է Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի բնակիչների դեմ հանցագործությունների»։ 

Խաչատրյանը դատական նիստերի ընթացքում բազմիցս հայտարարել է, որ որևէ հանցագործություն չի կատարել։

  • Կիսվել: