երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Բաքուն խոստանում է «երաշխիքներ» Լեռնային Ղարաբաղի հայերին

Բաքուն խոստանում է «երաշխիքներ» Լեռնային Ղարաբաղի հայերին

Ադրբեջանը Ղարաբաղի տարածքում ապրող հայկական ծագում ունեցող քաղաքացիներին բարեկեցության համակողմանի երաշխիքներ է տրամադրում։ Ինչպես տեղեկացրել է APA-ն, այս մասին Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության պետ, գեներալ-գնդապետ Ալի Նագիեւն ասել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչի հետ հանդիպման ժամանակ։

«Գեներալ-գնդապետ Ալի Նագիեւը ԵԽ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է, որ Ադրբեջանը միշտ շահագրգռված է տարածաշրջանում կայուն խաղաղության վերականգնմամբ։ Նա նշել է, որ Ադրբեջանի կառավարությունը համակողմանի երաշխիքներ է տալիս հայկական ծագում ունեցող քաղաքացիների խաղաղության պայմաններում ապրելու համար, պատմել է  այն աշխատանքի մասին, որն իրականացնում է պետությունը նրանց իրավունքների եւ ազատությունների պաշտպանության համար, այն պայմանների մասին, որոնք Ադրբեջանը ստեղծում է հանուն տարածաշրջանի բարեկեցության, հուսալի կայունության, ինչպես նաեւ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու եւ շտապ խաղաղության պայմանագիր կնքելու մասին»,- ԶԼՄ-ն մեջբերել է Նագիեւի խոսքերը։

  • Կիսվել: