հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Բակո Սահակյանն այցելել է Արցախի հարավային սահմանագոտի

Բակո Սահակյանն այցելել է Արցախի հարավային սահմանագոտի

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանի ուղեկցությամբ, դեկտեմբերի 30-ին այցելել է հանրապետության հարավային սահմանագոտի, տեղեկացնում է 
ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Հանրապետության նախագահը շնորհավորել է դիրքապահների Ամանորը և Սուրբ Ծնունդը, մաղթել անփորձանք ծառայություն և բարի վերադարձ իրենց հարազատ օջախներ, ինչպես նաև հետաքրքրվել օպերատիվ մարտավարական իրադրությամբ:

Բարձրաստիճան հյուրերը հետևել են նաև նախորդ տարի Մեխակավանում բացված մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի սաների ներկայացումներին, պարային համարներին, մասնակցել զինավանում կազմակերպված տոնական միջոցառմանն ու ճաշկերույթին:



  • Կիսվել: