ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Բակո Սահակյանն Ապրիլյան պատերազմի 4-րդ տարելիցի կապակցությամբ այցելել է Թալիշ

Բակո Սահակյանն Ապրիլյան պատերազմի 4-րդ տարելիցի կապակցությամբ այցելել է Թալիշ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 2-ին այցելել է Թալիշ գյուղ եւ Ապրիլյան պատերազմի 4-րդ տարելիցի կապակցությամբ ծաղկեպսակ դրել գյուղի հուշահամալիրում, տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

Նույն օրը երկրի ղեկավարը Թալիշում հրավիրել է խորհրդակցություն Պաշտպանության բանակի բարձրագույն հրամկազմի հետ՝ պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանի գլխավորությամբ:

Խորհրդակցությանը քննարկվել են բանակաշինության եւ պաշտպանության բանակի մարտունակության բարձրացման հետ կապված հարցեր:

 

  • Կիսվել: