շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Բացառված է, որ թիրախավորենք խաղաղ բնակչությանը, մենք թուրք չենք. Վահրամ Պողոսյան

Բացառված է, որ թիրախավորենք խաղաղ բնակչությանը, մենք թուրք չենք. Վահրամ Պողոսյան

Քանի որ հրապարակումներիս տակ շատ են գրում, որ մենք էլ պետք է թիրախավորենք ադրբեջանական խաղաղ բնակչությանը, միանգամից ասեմ, որ բացառված է նման քայլի դիմենք։ Այս մասին ասված է ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանի գրառման մեջ:
 
«Մի պարզ պատճառով, որովհետև մենք թուրք չենք, բայց գիտենք ոնց կարելի է ջարդել նրանց ահաբեկչական բանակը։
 
Իսկ մեր կողմից այն հրթիռային հարվածները, որ հասցվում են խոշոր քաղաքներում տեղակայված թշնամու ռազմական օբյեկտներին, դեռ հրապարակման ենթակա չեն։ Պատերազմից հետո, եթե կուզեք՝ մի ամբողջ սերիալ կցուցադրենք։ Ընդամենը կարող եմ ավելացնել, որ դրանց հետևանքով ոչ միայն վնասազերծվել են թշնամու ռեզերվային մեծաքանակ ուժեր, այլև արդեն 2 օր է՝ դեպի Բաքու ձգվող մայրուղիներում մեծածավալ խցանումներ են։
 
Հ.Գ. Հուսով եմ, չեք ենթադրում, որ դեպի ճակատ են գալիս»:

  • Կիսվել: