ուրբաթ, օգոստոս 7
7 / 8 / 2020
«Ազգային վերածնունդ» կուսակցության համամասնական ցուցակը ձեւավորված է

«Ազգային վերածնունդ» կուսակցության համամասնական ցուցակը ձեւավորված է

Արցախում այսօր՝ փետրվարի 14-ին, տեղի է ունեցել «Ազգային վերածնունդ» կուսակցության Գործադիր մարմնի նիստը, որի օրակարգային հիմնական հարցը կուսակցության համամասնական ցուցակի ձեւավորումն էր: Ինչպես հայտնում է կուսակցությունը, ցուցակը բաղկացած է 20 հոգուց:

Առաջին քառյակը հետեւյալն է՝ Հայկ Ռուբենի Խանումյան, Տիգրան Արկադիի Գրիգորյան, Արամ Վլադիմիրի Թադեւոսյան, Ալենուշ Վիգենի Գրիգորյան:

Ավելի վաղ կուսակցությունը հայտնել էր, որ 2020թ. փետրվարի 14-ին, ժամը 12:00-ին, տեղի կունենա «Ազգային վերածնունդ» կուսակցության Գործադիր մարմնի նիստ, որից հետո Կենտրոնական ընտրական հանձնաժողով կներկայացվեն Հայկ Խանումյանին Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրելու փաստաթղթերը եւ «Ազգային վերածնունդ» կուսակցության ընտրական ցուցակը` անհրաժեշտ փաստաթղթերով:

  • Կիսվել: