երեքշաբթի, օգոստոս 4
4 / 8 / 2020
«Ազատ Հայրենիքը» ողջունում է քաղաքակիրթ պայքարի բոլոր ձևաչափերը և անընդունելի  համարում «սև փիառի» բոլոր դրսևորումները

«Ազատ Հայրենիքը» ողջունում է քաղաքակիրթ պայքարի բոլոր ձևաչափերը և անընդունելի համարում «սև փիառի» բոլոր դրսևորումները

«Ազատ Հայրենիք» կուսակցությունը ողջունում է քաղաքակիրթ պայքարի բոլոր ձևաչափերը և անընդունելի է համարում մամուլում և սոցիալական ցանցերում «սև փիառի» բոլոր դրսևորումները: Այս մասին նշել է «Ազատ Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը իր ֆեյսբուքյան գրառման մեջ։ «Ընտրությունների օրվան հաջորդելու են նորերը, և դրանով կյանքը Արցախում չի վերջանալու: Կարևոր է, որպեսզի պահենք համագործակցության եզրերը, քանի որ նախընտրական բոլոր հայտարարություններն ու առաջ քաշված ծրագրերն առ ոչինչ են, եթե չկարողանանք պահպանել մեր ներքին միասնականությունը:

Հ.Գ Երբեք մամուլի միջոցներին կամ ֆեյք օգտատերերին պատվերներ չենք տվել մեր քաղաքական մրցակիցների դեմ: Հրաժարվել ենք միշտ «արջի ծառայություն» մատուցողներից: Ով-ով, հանրությունը շատ լավ գիտի, որ այդ առումով ամենաշատը թիրախավորվում է մեր կուսակցությունը ու նրա առաջնորդը: Գոնե վերջին ավելի քան մեկ տարվա ընթացքում գրեթե օր չկա, որ անհայտ ծագմամբ հեղինակներն ու ֆեյսբուքյան օգտատերերը հրապարակայնորեն հերյուրանքներ չգրեին մեր հասցեին: Ամոթանքի արժանի լինեին, գոնե ամոթանք տայինք…»,- նշել է Պողոսյանը։

  • Կիսվել: