ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
«Ազատ Հայրենիք»-ՔՄԴ դաշինքը Արցախի Ազգային ժողովի նախագահի պաշտոնին կառաջադրի Արթուր Թովմասյանի թեկնածությունը

«Ազատ Հայրենիք»-ՔՄԴ դաշինքը Արցախի Ազգային ժողովի նախագահի պաշտոնին կառաջադրի Արթուր Թովմասյանի թեկնածությունը

«Ազատ Հայրենիք»-ՔՄԴ դաշինքը Արցախի Ազգային ժողովի նախագահի պաշտոնին կառաջադրի Արթուր Թովմասյանի թեկնածությունը: Նման որոշում կայացվեց այսօր Շուշիում կայացած դաշինքի ակտիվի նիստի ժամանակ փակ, գաղտնի քվեարկության արդյունքում:

Ի դեպ նշենք, որ սա Հայաստանի և Արցախի նորանկախ պատմության մեջ առաջին դեպքն է, որ այդ պաշտոնի հավակնորդը որոշվում է քաղաքական ուժի ակտիվի փակ գաղտնի քվեարկությամբ, այլ ոչ այդ ուժի առաջնորդի միանձնյա որոշմամբ, կամ քաղաքական թիմի վերնախավի կողմից:

Ինչպես իր ֆեյսբուքյան հայտարարության մեջ նշել է դաշինքի առաջնորդ, Արցախի նորանշանակ նախագահ Արայիկ Հարությունյանը, քաղաքական թիմի կողմից առաջադրված թեկնածուներից առավելագույն ձայներ փակ, գաղտնի քվեարկության արդյունքում ստացսվ Ազգային ժողովում «Հայրենի» խմբակցության նախագահ Արթուր Թովմասյանը:

«Նիստում որոշում է կայացվել նաեւ ձեւավորվելիք խորհրդարանում մեր քաղաքական դաշինքի խմբակցության ղեկավար ընտրել Արթուր Հարությունյանին, քարտուղար՝ Էլեոնորա Ավանեսյանին: Ի դեպ, տեղեկացնեմ նաեւ, որ «Ազատ հայրենիք - ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի նախընտրական ցուցակից Կարեն Դանիելյանը կնշանակվի Նախագահի աշխատակազմի ղեկավար, Լուսինե Ղարախանյանը՝ կրթության, գիտության եւ սպորտի հարցերով նախարար, իսկ Արամ Սարգսյանը՝ քաղաքաշինության նախարար: Մնացած նշանակումների մասին՝ հերթով՝ առաջիկայում»,- հայտնել է Հարությունյանը:

Ի դեպ նշենք, որ InfoPort.am-ի հավաստի տվյալներով իր պաշտոնին հրաժեշտ կտա պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը:

  • Կիսվել: