հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Հայաստանի խորհրդարանը վավերացրեց 50 մլն եվրոյի վարկ ներգրավելու համաձայնագիրը

Հայաստանի խորհրդարանը վավերացրեց 50 մլն եվրոյի վարկ ներգրավելու համաձայնագիրը

Հայաստանի ազգային ժողովը վավերացրեց 50 մլն եվրո գումարի չափով բյուջետային աջակցության վարկ ներգրավելու համաձայնագիրը:

Հայաստանի Հանրապետության եւ ՕՊԵԿ-ի (Նավթ արտահանող երկրների կազմակերպություն) միջազգային զարգացման հիմնադրամի միջեւ «Կանաչ, դիմակայուն եւ ներառական զարգացման ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծն ԱԺ արտահերթ նիստում ընդունվեց՝ քվեարկությամբ ստանալով 61 կողմ, 26  դեմ ձայներ:

Ներգրավվող միջոցներն ուղղվելու են կապիտալ ծախսերին, որոնց կազմում են դպրոցներ, մանկապարտեզներ, ճանապարհներ, այլ բնույթի ենթակառուցվածքներ: Վարկի մարման ժամկետը 20  տարի է, որից արտոնյալը՝ 5 տարի:

  • Կիսվել: