ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Այվազյանը Ֆրանսիայի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսին անդրադարձել է տարբեր ոլորտներում Ադրբեջանի կողմից հայատյացության դրսևորումներին

Այվազյանը Ֆրանսիայի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսին անդրադարձել է տարբեր ոլորտներում Ադրբեջանի կողմից հայատյացության դրսևորումներին

Խստագույնս դատապարտելի է Ադրբեջանի զինվորականների կողմից հայ ռազմագերիների և պատանդի կարգավիճակում հայտնված քաղաքացիական անձանց նկատմամբ անմարդկային վերաբերմունքի դրսևորման դեպքերը, որոնք ոչ միայն չեն դատապարտվում Ադրբեջանի բարձր ղեկավարության կողմից, այլև արժանանում են հասարակական աջակցության: Այս մասին Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Lը Դրիանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը:  

՛՛Հայատյացության այս դրսևորումների թիրախ են դառնում նաև Արցախի՝ ադրբեջանական օկուպացիայի տակ հայտնված տարածքներում հայկական բազմաթիվ միջնադարյան մշակութային, կրոնական կոթողները, որոնք ադրբեջանական կողմը կամ փորձում է ոչնչացնել, սրբապղծել, կամ էլ՝ փոխել նրանց ինքնությունը՛՛,,-նշել է նա:

Կողմերը մքտեր են փոխանակել նաև միջազգային կազմակերպությունների միջոցով այդ կրոնական-մշակութային կոթողների պահպանման ուղղությամբ:

 

 

  • Կիսվել: