չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Այսօր քաջի մահով ընկավ իմ լավագույն ընկերներից` Ալեքսանդր Հարությունյանը` մեր Սաշիկը. ԱՀ նախագահի գրառումը

Այսօր քաջի մահով ընկավ իմ լավագույն ընկերներից` Ալեքսանդր Հարությունյանը` մեր Սաշիկը. ԱՀ նախագահի գրառումը

Մեր սուրբ Հայրենիքի համար մղվող կենաց և մահու պայքարում այսօր քաջի մահով ընկավ իմ լավագույն ընկերներից` Ալեքսանդր Հարությունյանը` մեր Սաշիկը: Միասին մարտական ուղի ենք անցել` սկսած 1992թ-ից` այդ ընթացքում փորձություններ հաղթահարելով, հաճախ ուղիղ նայելով մահվան աչքերին...: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը:

՛՛Նա դարձավ առաջիններից մեկը, ով արցախյան առաջին պատերազմում «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան ստացավ:

Իմ հերոս ընկեր, այս անգամ թշնամու մահաբեր արկը չշրջանցեց քեզ ու դու ևս միացար մեր նահատակ եղբայրներին: Հայրենիքի հանդեպ սերդ ու անմնացորդ նվիրումդ որպես դաս թողեցիր սերունդներին:

Ննջիր խաղաղությամբ...՛՛,-գրել է նախագահը:

 

 

  • Կիսվել: