շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Այսօր Արցախում տեղի են ունենում նախագահական և խորհրդարանական ընտրություններ

Այսօր Արցախում տեղի են ունենում նախագահական և խորհրդարանական ընտրություններ

Այսօր Արցախում տեղի են ունենում նախագահական և խորհրդարանական ընտրություններ։ Առավոտյան ժամը 8։00 հանրապետությունում բացվել են 280 ընտրատեղամաս։

Ընտրությունների ընթացքին կորոնավիրուսի համաճարակի վտանգով պայմանավորված տեղից չեն հետևի միջազգային դիտորդները և արտասահմանյան ԶԼՄ-երի ներկայացուցիչները։ Սակայն նրանց հնարավորություն է տրված առցանց հետևել ընտրությունների ընթացքին։ Ամեն դեպքում ընտրություններին կհետևեն հայաստանյան հասարակական կազմակերպությունների և Ազգային Ժողովի դիտորդական առաքելությունները։

Նրանք, ինչպես նաև Հայաստանից մեկնող լրագրողները կորոնավիրուսի հատուկ թեստեր են հանձնել, քանզի մինչ այս պահը Արցախում այդ հիվանդության որևէ դեպք չի գրանցվել։

Նշենք, որ ԿԸՀ-ում ընտրությունները դիտարկելու և լուսաբանելու համար հավատարմագրվել էին 963 դիտորդ և ԶԼՄ-ների 231 ներկայացուցիչներ։ 140 դիտորդներ 38 երկրներից և լրատվամիջոցների 40 ներկայացուցիչներ փաստացի հնարավորություն չունեն ներկա գտնվելու ընտրություններին:

Արցախի նախագահի պաշտոնին հավակնում են 14 թեկնածու և 12 քաղաքական ուժ։ Ըստ Արցախի սահմանադրության՝ ընտրությունները կհամարվեն կայացած, եթե նույնիսկ դրանցում մասնակցի մեկ մարդ, այսինքն մասնակցության ցենզ առկա չէ։

Ընտրված կհամարվի այն թեկնածուն, որը կստանա ընտրություններին ներկայացած ընտրողների վավեր քվեաթերթիկների 50%+1 ձայն։ Քաղաքական ուժերից խորհրդարան կանցնեն նրանք, որոնք կհաղթահարեն 5% շեմը (կուսակցությունների դեպքում) և 7% (դաշինքների պարագայում)։

Ընդհանուր առմամբ Արցախում կա 103 հազար ընտրող։

  • Կիսվել: