չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Այս պահին ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչները մուտք չունեն Լեռնային Ղարաբաղ. ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ

Այս պահին ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչները մուտք չունեն Լեռնային Ղարաբաղ. ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ

Այս պահին ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչները մուտք չունեն Լեռնային Ղարաբաղ։ Այս մասինՍենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ իր ելույթում ասաց Կովկասում բանակցությունների գծով ԱՄՆ պետքարտուղարի խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ֆիլիպ Ռիքերը:

Նա, պատասխանելով հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսի հարցին, թե կոնկրետ ինչ ծրագրեր եւ օգնություն է ցուցաբերում ԱՄՆ-ն մարդասիրական առումով, ասաց. ՛՛Պետդեպարտամենտը շարունակում է աշխատել տարածաշրջանի համապատասխան գերատեսչությունների հետ, որպեսզի գնահատի մարդասիրական օգնության ուղղությունները: Կարեւոր է նշել, որ դեպի Լեռնային Ղարաբաղ մուտքը սահմանափակ է: Ես ինքս չկարողացա այցելել այնտեղ վերջերս տարածաշրջան կատարած այցի ժամանակ։ Այս պահին ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչները մուտք չունեն Լեռնային Ղարաբաղ, որպեսզի գնահատեն մարդասիրական կարիքները եւ ծրագրեր մշակեն։ Բայց ԱՄՆ-ն ականազերծման ծրագրեր ունի տարածաշրջանում՛՛:

Հավելենք, սակայն, որ Մենենդեսը դժգոհ մնաց պատասխանից՝ նշելով, թե չի կարող հավատալ, որ վարչակազմն այս ուղղությամբ կոնկրետ ծրագրեր չունի։

  • Կիսվել: