երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Այս պահի դրությամբ արդեն 24 և ավելի ժամ դադարեցված է սննդամթերքի, էներգակիրների, դեղորայքի և այլ անհրաժեշտ պարագաների մատակարարումն Արցախում. Արցախի ՄԻՊ

Այս պահի դրությամբ արդեն 24 և ավելի ժամ դադարեցված է սննդամթերքի, էներգակիրների, դեղորայքի և այլ անհրաժեշտ պարագաների մատակարարումն Արցախում. Արցախի ՄԻՊ

Ուզում եմ ևս մեկ անգամ և՛ միջազգային դերակատարների, և՛ միջկառավարական կազմակերպությունների ուշադրությունը հրավիրել շատ կարևոր հանգամանքի վրա, որ փաստացի այս պահի դրությամբ Արցախում 120 հազար մարդ գտնվում է շրջափակման մեջ։ Այս մասին Երևանում հրավիրված ասուլիսում ասաց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:

Ստեփանյանը հատուկ ընդգծեց մի հանգամանք. «Արցախն օդային հաղորդակցություն չունի աշխարհի որևէ կետի հետ: Միջազգային իրավունքը հստակ ամրագրում է, որ որևէ վայրկյան չպետք է խաթարվի կենսապահովման համար անհրաժեշտ պայմանները, իսկ մենք տեսնում ենք, որ արդեն 24 ժամ խաթարված է Արցախում ապրող մարդու ամենատարրական իրավունքը: Դա իրականացվում է Ադրբեջանի իշխանությունների կողմից և անձամբ Ադրբեջանի նախագահի ուղղորդմամբ և նրա հրահանգներով, որովհետև նրա այն թեզերը, որ շրջանառվում են՝ իբր բնապահպանական հարցեր և այլն, դրանք ամբողջությամբ կեղծ են: Կա տեղեկատվություն, որ այդ ճանապարհը փակողները հիմնականում ադրբեջանական իշխանությունների կողմից ուղղորդվողներն են, այդ թվում նաև հատուկ ծառայությունների ներկայացուցիչներ»:

Արցախի ՄԻՊ-ն անդրադարձավ նաև հումանիտար խնդիրներին.«Այս պահի դրությամբ արդեն 24 և ավելի ժամ դադարեցված է սննդամթերքի, էներգակիրների, դեղորայքի և այլ անհրաժեշտ պարագաների մատակարարումն ամբողջ Արցախի տարածքում: ՄԻՊ-ը ահազանգեր է ստանում, որ բժշկական հաստատություններում առկա դեղորայքային պաշարները մի քանի օրվա են, նման ձևով շարունակվելու դեպքում այս հարցում կանգնելու ենք շատ լուրջ խնդրի առաջ, նույնը վերաբերում է նաև սննդամթերքի մատակարարմանը և նաև էներգակիրների մատակարարումներին՝ բենզինի և դիզվառելիքի մասին է խոսքը:1100 մարդ այս պահի դրությամբ մնացել է ճանապարհներին ձմեռվա նման ցուրտ պայմաններում, այդ թվում՝ 270 երեխա, որոնք զրկվել են իրենց ընտանիքների հետ միանալու իրավունքից: Սա Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտման քաղաքականության, ցեղասպան քաղաքականության հերթական բաղադրիչն է: Այն իրականացվում է հետևողականորեն և համակարգված կերպով: Սա 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո հաստատված հրադադարի դիտավորյալ խախտում էր»:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: