չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Կուսակցական կոլխոզ ստեղծելու և այն պետական ինստիտուտի լիազորություններով օժտելու պահանջն ընդունելի չի կարող լինել․ Արցախի նախկին ԱԳ նախարարը՝ 14 կուսակցություններին

Կուսակցական կոլխոզ ստեղծելու և այն պետական ինստիտուտի լիազորություններով օժտելու պահանջն ընդունելի չի կարող լինել․ Արցախի նախկին ԱԳ նախարարը՝ 14 կուսակցություններին

Արցախի նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյանն արձագանքել է 14 կուսակցությունների հայտնի հայտարարությանը։

«14 կուսակցությունների կողմից երեկ տարածված հայտարարություն-պահանջն ինձ էլ է ուղղակիորեն վերաբերվում: Ուստի պարտավորված եմ զգում այս հարցի վերաբերյալ իմ կարծիքն արտահայտել: Պատերազմական իրավիճակում գործընթացների կառավարումը պետք է իրականացվի բացառապես  դրա համար լիազորված անձանց և պետական կառույցների ուժերով: Այս գործում կուսակցական կոլխոզ ստեղծելու և այն պետական ինստիտուտի լիազորություններով օժտելու պահանջն ընդունելի չի կարող լինել: Եթե կան ռեսուրսներ, որոնց տվյալ կառույցները տիրապետում են, ապա պարտավոր են առանց նախապայմանների դրանք դնել օրինական իշխանության տրամադրության տակ:

Ի  լրումն վերը ասվածի.

 Բարեկամաբար ուզում եմ հորդորել որոշ կուսակցական կառույցների որոշ ներկայացուցիչներին` ճակատում զոհված ձեր կուսակիցների մահը կուսակցական կապիտալի վերածելու փորձեր մի արեք: Մեր բոլոր մարտական կորուստները դառն են ու անդառնալի` ձեր պահվածքով մի ստեղծեք այն թյուր տպավորությունը, որ անկուսակցականները զոհվում են հանուն Հայրենիքի, իսկ կուսակցականները` հանուն կուսակցության»,- գրել է նա։

  • Կիսվել: