ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Այս երկու երկրները անելիք ունեն միջանցքը բացելու ուղղությամբ՝ Ադրբեջանը պետք է ապահովի, ՌԴ-ն՝ վերահսկի․ Միրզոյան

Այս երկու երկրները անելիք ունեն միջանցքը բացելու ուղղությամբ՝ Ադրբեջանը պետք է ապահովի, ՌԴ-ն՝ վերահսկի․ Միրզոյան

Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրել են 3 երկրներ, որտեղ պայմանավորվել են, որ Լաչինի միջանցքը մնում է ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո, իսկ Ադրբեջանը ապահովում է միջանցքով երկկողմ երթեւեկությունը, եւ ահա, այս երկու երկրները անելիք ունեն այն բացելու ուղղությամբ․ Ադրբեջանը պետք է ապահովի, ՌԴ-ն՝ վերահսկի, ինչպես գրված է»,- ասաց Միրզոյանը։

Նա նշեց, որ ՌԴ-ում քննարկվել է եռակողմ հանդիպմանը վերաբերող հարցեր, եւ հանդիպման հնարավորությունը առաջիկայում կա։

  • Կիսվել: