ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ավարտվել են Ստեփանակերտ մտնող գազատարի վերանորոգման աշխատանքները․ գազամատակարարումը կվերականգնվի

Ավարտվել են Ստեփանակերտ մտնող գազատարի վերանորոգման աշխատանքները․ գազամատակարարումը կվերականգնվի

«Արցախգազ» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ Ստեփանակերտ մտնող գազատարի վերանորոգման աշխատանքներն արդեն ավարտվել են, և մայրաքաղաքի գազամատակարարումը նախատեսվում է վերականգնել այսօր՝ ապրիլի 29-ին, ժամը 20:00 սահմաններում։

 Ինչպես տեղեկացնում են Արցախի Տեղեկատվական շտաբից, մի փոքր ավելի ուշ կվերսկսի նաև գազալցակայանների աշխատանքը։
 
«Արցախգազ» ընկերությունը հայցում է բաժանորդների ներողամտությունը պատճառած անհարմարության համար։

  • Կիսվել: