հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Ավանեսյանը ԿԽՄԿ պատվիրակության հետ քննարկել է դեպի Արցախ դեղորայքի տեղափոխման դժվարությունները

Ավանեսյանը ԿԽՄԿ պատվիրակության հետ քննարկել է դեպի Արցախ դեղորայքի տեղափոխման դժվարությունները

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է ԿԽՄԿ պատվիրակությանը՝ հայաստանյան պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյի գլխավորությամբ:

Քննարկվել է Արցախում հումանիտար իրավիճակը և դեղորայքի տեղափոխման հետ կապված դժվարությունները: «Թեև Կարմիր խաչի աջակցությամբ 100 քաղաքացի տեղափոխվել է Հայաստան անհետաձգելի բուժօգնություն ստանալու, իրավիճակը չի փոխվել, և փակ ճանապարհի պայմաններում մարդկանց առողջապահական կարիքները մնում են չլուծված»,- ասել է նախարարը:

Քննարկվել են նաև դատաբժշկական-գիտագործնական հիմնարկները վերազինելու, կարողությունները հզորացնելու ծրագրերը և դրանց հավատարմագրման հարցում ԿԽՄԿ հնարավոր աջակցությունը:

  • Կիսվել: