հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ասկերանում շինարարություն իրականացնելիս 2 լոռեցիներ շինանյութ ու գործիքներ են գողացել

Ասկերանում շինարարություն իրականացնելիս 2 լոռեցիներ շինանյութ ու գործիքներ են գողացել

ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Ասկերանի շրջանի քննչական բաժնում քրեական գործով հետախուզման մեջ գտնվող մեղադրյալներ՝ ՀՀ Լոռու մարզի Ջրաշեն համայնքի բնակիչներ՝ Է. Մ.-ի և Ա. Ու.-ի կողմից 2021թ. մարտի 2-ին «Ստրոյպրոեկտ» ՍՊ ընկերության շինարարական խմբի կազմում Ասկերանի շրջանի Խնձրիստան գյուղում բնակելի տներ վերանորոգելու ժամանակ ընկերությանը պատկանող տարբեր տեսակի շինարարական գործիքներ և շինանյութեր հափշտակելու դեպքի առթիվ կասեցված քրեական գործի վարույթը վերսկսվել է։

Քրեական գործով մեղադրյալների նկատմամբ ս.թ. հուլիսի 14-ին որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից ս.թ. դեկտեմբերի 14-ին վերահաստատվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

  • Կիսվել: