հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ասկերանում ապաստանած քաղաքացիները հումանիտար օգնություն ստանալու համար պետք է դիմեն համայնքապետերին

Ասկերանում ապաստանած քաղաքացիները հումանիտար օգնություն ստանալու համար պետք է դիմեն համայնքապետերին

Ասկերանի շրջանի համայնքներում ժամանակավոր բնակություն հաստատած շրջանի, ինչպես նաև այլ բնակավայրերից տեղահանված համայնքների բնակիչները հումանիտար օգնություն ստանալու համար պետք է դիմեն տվյալ համայնքի ղեկավարին, իսկ շրջանի այն բնակիչները, ովքեր ժամանակավոր բնակվում են Ստեփանակերտ քաղաքում` իրենց համայնքների ղեկավարներին: Այս մասին ասվում է Ասկերանի համայնքապետարանի տարածած հաղորդագրության մեջ։

«Լրացուցիչ հարցերի համար զանգահարել 097113333 հեռախոսահամարին»,- նշվում է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: