երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ասկերանում 4 բնակելի տներն արդեն պատրաստ են շահագործման

Ասկերանում 4 բնակելի տներն արդեն պատրաստ են շահագործման

Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Հովսեփավան համայնքի տարածքում կառուցվող նոր թաղամասում թեթև կոնստրուկցիաներով արագ հավաքովի թվով 4 բնակելի տներն արդեն պատրաստ են շահագործման։ Բոլոր առանձնատները 4 սենյականոց են։ Այս մասին հայտնում է Արցախի քաղաքաշինության նախարարությունը: 
 
Առանձնատները կտրամադրվեն պատերազմի հետևանքով տեղահանված ընտանիքների։ Կառուցապատումն իրականացվել է ԱՀ պետական բյուջեի միջոցներով։ Շինարարական աշխատանքները կատարել է «Վեստ» ՍՊ ընկերությունը։

  • Կիսվել: