ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ասկերանի շրջանում ընթանում են ազատ բնակելի տների վերանորոգման աշխատանքներ

Ասկերանի շրջանում ընթանում են ազատ բնակելի տների վերանորոգման աշխատանքներ

ԱՀ Ասկերանի շրջանի բնակֆոնդում առկա ազատ բնակելի տների վերաբերյալ շրջանի վարչակազմի կողմից ներկայացված տվյալների համաձայն՝ ԱՀ քաղաքաշինության նախարարությունն իրականացնում է նշված բնակելի տների վերանորոգում։

Այս մասին «Արցախպրես»-ը տեղեկանում է ԱՀ քաղաքաշինության նախարարությունից։

Ըստ գերատեսչության տրամադրած տեղեկատվության` 318 բնակելի տուն շրջանում արդեն վերանորոգվել է, իսկ 53-ում շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են։ Տներն, ըստ նախատեսվածի, կտրամադրվեն տեղահանված ընտանիքներին։

  • Կիսվել: