Աշխատանքից ազատվել է ԱԱԾ ռազմական հակահետախուզության դեպարտամենտի պետը. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է, որ աշխատանքից ազատվել է ԱԱԾ ռազմական հակահետախուզության դեպարտամենտի պետ Լեւոն Շահումյանը։ Լ․ Շահումյանը գեներալի կոչում ստացել էր այս տարվա հունվարին, նրան կոչման ներկայացրել էր վարչապետը։ «Մեր հարցին ի պատասխան՝ ԱԱԾ-ից ասացին․ «ԱԱԾ մարմիններում ծառայության մասին օրենքով սահմանված կարգով Ձեր նշած անձն անցել է ԱԱԾ կադրերի վարչության տրամադրության տակ»,- գրում է թերթը: