շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Աշխարհասփյուռ հայ համայնքներում դրամահավաքներ են իրականացվում Արցախին օգնելու համար

Աշխարհասփյուռ հայ համայնքներում դրամահավաքներ են իրականացվում Արցախին օգնելու համար

Աշխարհասփյուռ հայ համայնքներում դրամահավաքներ են իրականացվում Արցախին օգնելու համար:

Գերմանիայում Հայ առաքելական եկեղեցու առաջնորդարանը «Ֆեյսբուք»-ում դրամահավաք է կազմակերպել: Արդեն իսկ հավաքվել է ավելի քան 41 հազար ԱՄՆ դոլար:

Երուսաղեմի Հայոց Պատրիարքության դիվանապետ Կորյուն Հովնան Բաղդասարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ Երուսաղեմի Հայ համայնքն առաջին փուլով, Արցախին նվիրաբերել է 37 հազար 777 դոլար: Հաջորդ փուլով պիտի փոխանցվի Իսրայելի հայերի հանգանակած նվիրատվությունը»,- հայտնել է նա:

Չեխիայի հայ համայնքից նույնպես հորդորել են հայրենակիցներին լինել Արցախի սահմանին կանգնած զինվորների և կամավորներին կողքին ու աջակցություն ցուցաբերել։ «Ադրբեջանական հրետանու և թուրքական անօդաչու թռչող սարքերի կողմից անընդհատ ռմբակոծության տակ գտնվող խրամատները պաշտպանող տղամարդիկ և կանայք ձեր օգնության կարիքն ունեն, որպեսզի կարողանան շարունակել պաշտպանել մեր հայրենիքը: Այսօր է օրը, վաղն արդեն շատ ուշ կլինի: Դուք Սփյուռքում Հայաստանի միակ դաշնակիցն եք: Այս վճռական պահին Հայրենիքը ձեր կարիքն ունի: Միասին մենք կհաղթենք»,- հայտնում են Չեխիայի հայ համայնքից:

 
 
 
 

  • Կիսվել: