ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Արթուր Թովմասյանը հանդիպել է ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանի հետ

Արթուր Թովմասյանը հանդիպել է ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանի հետ

Սեպտեմբերի 6-ին ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցչությունում հանդիպել է ՄՆ Սերգեյ Ղազարյանի հետ։

Ինչպես հայտնում են ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, քննարկվել են հետպատերազմական իրավիճակով պայմանավորված ներկայացուցչության կողմից իրականացվող գործառույթներն ու աշխատանքները։
 
Սերգեյ Ղազարյանը խորհրդարանի ղեկավարին է ներկայացրել պատերազմի ընթացքում մշտական ներկայացուցչության կողմից իրականացված և ընթացիկ ծրագրերը, խոսել առաջիկայում նախատեսվող անելիքներից։
 
Արթուր Թովմասյանը բարձր է գնահատել ներկայացուցչության աշխատանքը, ընդգծել Արցախի Հանրապետության տարբեր կառույցների հետ մշտական ու ակտիվ փոխգործակցության կարևորությունն ու արդյունավետությունը։

  • Կիսվել: