ուրբաթ, հուլիս 4
4 / 7 / 2025
ԱրՊՀ-ում ուսումնական տարին մեկնարկել է Անկախության դասով

ԱրՊՀ-ում ուսումնական տարին մեկնարկել է Անկախության դասով

Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, Արցախի պետական համալսարանի հիմնանորոգված մասնաշենքում նոր ուսումնական տարին մեկնարկել է Անկախության դասով:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառումը սկսվել է մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ Արցախյան բոլոր պատերազմներում նահատակված հերոսների:
 
Արցախի Հանրապետության հռչակման օրվա, ինչպես նաև Գիտելիքի և դպրության տոնի, առթիվ շնորհավորանքի իր խոսքում՝ Արցախի պետական համալսարանի ռեկտոր Արմեն Սարգսյանը նշել է, որ ուսումնական տարին մեկնարկում են հիմնանորոգված շենքում:
 
Այնուհետև նոր ուսումնական տարվա կապակցությամբ ներկաներին շնորհավորել է ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը:
Нет описания.
Նա ընդգծել է Արցախի բացառիկության գաղափարը գերակա պահելու անհրաժեշտությունը: Ուսանողների հետ հարցուպատասխանի միջոցով պետնախարարն անդրադարձել է համազգային նպատակներին հասնելու ուղիներին, ներկա իրավիճակին և առկա խնդիրների լուծման հնարավորություններին:
 
ԱՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Մինասյանը ուսանողներին հորդորեց իրենց առաքելությանը հավատարիմ՝ ձեռքբերել կայուն գիտելիքներ, որի շնորհիվ հնարավոր կլինի կերտել նոր հաղթանակներ:
 
Արցախի Հանրապետության հռչակմանն ու անկախությանը նվիրված դասախոսության ընթացքում ԱՀ ՊԲ հրամանատարի ԲՀԱ գծով տեղակալ, գնդապետ Նորայր Մկրտչյանը պատմական անդրադարձ կատարեց Արցախի հարցի ծագմանը, Ադրբեջանի կողմից տարբեր ժամանակաշրջաններում իրականացված էթնիկ զտումներին ու այսօր էլ շարունակվող ցեղասպան քաղաքականությանը:
Нет описания.
 
Նա շեշտել է, որ Արցախի անկախությունը հայ ժողովրդի գոյության բանալին է, իսկ ներկա իրողությունները հրամայաբար թելադրում են համախմբվել և միասնաբար դիմակայել մարտահրավերներին:
 
 

  • Կիսվել: