հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ԱրՊՀ-ում ռազմագիտության ամբիոն է բացվել

ԱրՊՀ-ում ռազմագիտության ամբիոն է բացվել

Մայիսի 13-ին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի կողմից կազմակերպվել է քննարկում՝ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանի, նախարարության ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ:

Քննարկմանը մասնակցում էր նաև ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սեյրան Հայրապետյանը:
 
Խորհրդարանը հերթական նիստում ընդունել էր «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենք, որով նախատեսվում է Արցախի պետական համալսարանում բացել ռազմագիտության ամբիոն:
 
Խորհրդարանականները քննարկել են ամբիոնի կանոնադրությունը, որը կազմել են ԿԳՄՍՆ-ում՝պաշտպանության նախարարության ու «Արցախի պահեստազորային սպաների միություն» ՀԿ հետ համագործակցությամբ:
 
Կանոնադրությամբ հստակեցվում են ամբիոնի խնդիրները, դասախոսական կազմը, պարտականությունները, ժամաքանակը, նյութատեխնիկական բազան:

  • Կիսվել: