շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ԱրՊՀ-ում Համո Սահյանի 108-ամյակին նվիրված գիտական ընթերցումներ են կազմակերպվել

ԱրՊՀ-ում Համո Սահյանի 108-ամյակին նվիրված գիտական ընթերցումներ են կազմակերպվել

Ապրիլի 14-ը հայ մեծ բանաստեղծ Համո Սահյանի ծննդյան օրն է։

Այդ առթիվ Արցախի պետական համալսարանի «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության մագիստրատուրա 1-ին կուրսի ուսանողները «Համո Սահյանը և պանթեիզմը» դասընթացի շրջանակում` դասընթացավար, Գրականության և ժուռնալիստիկայի ամբիոնի դասախոս Զարինե Սառաջյանի հետ համատեղ,  գրողի պոեզիային նվիրված գիտական ընթերցումներ են կազմակերպել։ 

Բնութագրությունը հասանալի չէ

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Զ. Սառաջյանը նշել է, որ բանաստեղծն օր առաջ է բարձրաձայնել արտագաղթի, , մայրենի լեզվի պահպանման խնդիրների, հայրենի տան, տոհմի, գերդաստանի մեծի պաշտամունքի, հայրենասիրության, մարդասիրության մասին:

Բնութագրությունը հասանալի չէ

«Սահյանի պոեզիան արդիական է բոլոր ժամանակներում, և ազգային արժեքները կենսունակ պահելու համար հաճախ պետք է հղում անել Սահյանին։
 
Ուզում եմ՝ բոլորս ունենանք Սահյանի լավատեսությունն ու հավատը և մեծ բանաստեղծի հետ ամեն օր աղոթքի պես մրմնջանք նրա հանճարեղ տողերը»,-ընդհանրացրել է մեր զրուցակիցը։
Բնութագրությունը հասանալի չէ

  • Կիսվել: