երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Արցախում առկա ուսուցմամբ սովորողի՝ կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստանալու ժամկետը սահմանվել է մինչև 26 տարեկան

Արցախում առկա ուսուցմամբ սովորողի՝ կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստանալու ժամկետը սահմանվել է մինչև 26 տարեկան

ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության կողմից մշակված, ԱՀ Ազգային ժողովի կողմից ընդունված և ապրիլի 9-ից ուժի մեջ մտած՝ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքում կատարված փոփոխությունների համաձայն.

 

*Առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորող անձի՝ կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստանալու ժամկետը սահմանվել է 26 տարեկան՝ նախկին 23 տարեկանի փոխարեն։

*Նմանատիպ փոփոխություն է կատարվել նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի համապատասխան հոդվածում, որի համաձայն՝ վերոնշված ժամկետների երկարաձգումը տարածվում է նաև զոհված զինծառայողների ուսանող զավակներին տրվող ամենամսյա պարգևավճարների վրա։

Ըստ այդմ, եթե առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորող անձին ներկա պահին վճարվում է կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ կամ ամենամսյա պարգևավճար, ապա այդ վճարումները կշարունակվեն մինչև նրա 26 տարին լրանալը, բայց ոչ ավելի, քան ուսումնական հաստատությունն ավարտելը։

Եթե 26 տարին չլրացած և առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորող անձի կենսաթոշակը կամ պարգևավճարը դադարեցվել է 23 տարին լրանալու առթիվ, անկախ այն հանգամանքից, թե երբ է լրացել սահմանված տարիքը, ապա վերջինս կարող է դիմել կենսաթոշակ նշանակող համապատասխան մարմիններին՝ կենսաթոշակ կամ պարգևավճար նշանակելու համար։ Այն կնշանակվի դիմելու օրվանից:

  • Կիսվել: