ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Արևմտյան Ամերիկայի համահայկական խորհուրդը նվիրաբերել է 3 մլն դոլար. Արշամյան

Արևմտյան Ամերիկայի համահայկական խորհուրդը նվիրաբերել է 3 մլն դոլար. Արշամյան

Հոկտեմբերի 8-ին Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս, դեսպան Արմեն Բայբուրդյանի նախաձեռնությամբ՝ Արևմտյան Ամերիկայի համահայկական խորհրդը ՀՀ գլխավոր հյուպատոսության հետ համատեղ կազմակերպել էին հրատապ դրամահավաք՝ օրհասական պահին հայրենիքին աջակցելու և Արցախի դեմ Թուրքիայի ուղիղ մասնակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմից տուժած խաղաղ բնակչությանը մարդասիրական անհետաձգելի օգնություն տրամադրելու նպատակով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը։

՛՛Միջոցառման ընթացքում նվիրաբերվեց 3,239,500 միլիոն դոլար, որից 2,482.273-ն անմիջապես փոխանցվեց Հայաստան հիմնադրամին, իսկ մնացյալ գումարը նվիրատուների կողմից կփոխանցվի կարճ ժամանակում՛՛,-նշել է նա։

 
 

  • Կիսվել: