ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից մի խումբ ուսանողներ ՀՕՄ-ի կողմից աջակցություն են ստացել

Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից մի խումբ ուսանողներ ՀՕՄ-ի կողմից աջակցություն են ստացել

Հայ օգնության միության ֆոնդի «Լավագույն ուսանող» կրթական ծրագրի շրջանակներում Արցախյան 44-օրյա պատերազմին մասնակցած 105 ուսանողների տրամադրվել է դրամական աջակցություն:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Հայ օգնության միության ֆոնդի Արցախի միավորի ատենապետուհի Լիլիթ Մարտիրոսյանը նշել է, որ Հայ օգնության միության ֆոնդը ամեն տարի Արցախի սահմանամերձ բնակավայրերի, կարիքավոր, սոցիալապես անապահով խմբերին ընդգրկվում էին ծրագրի մեջ:

«Այս տարի ՀՕՄ-ի Կենտրոնական վարչության հատուկ ձեռնարկով պարգևատրվում են 105 ուսանողներ, 100-ը՝ ՀՕՄ-ի կողմից, իսկ հինգը՝ ՀՕՄ-ի Արցախի միավորի կողմից: Ուսանողների ընտրությունը կատարել ենք ԱրՊՀ, Շուշիի Տեխնոլոգիական, Մեսրոպ Մաշտոց և Գրիգոր Նարեկացի համալսարանների դեկանատների, պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողական խորհուրդների հետ միասին, ցուցակները տրամադրել են իրենք: Առաջնահերթությունը տրվել է հիմնականում վիրավորված, սոցիալապես անապահով ուսանողներին: Յուրաքանչյուրին տրամադրվել է 100 ԱՄՆ դոլլար: Աջակցության ընդհանուր չափը կազմել է 10500 դոլլար գումար»,-ասել է նա:

 

  • Կիսվել: