երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Նման իրավիճակը նշանակում է Արցախն առանց հայերի, ինչը չի լինելու․ Զոհրաբ ՄՆացականյան

Նման իրավիճակը նշանակում է Արցախն առանց հայերի, ինչը չի լինելու․ Զոհրաբ ՄՆացականյան

Արցախի սուբյեկտայնության հարցը մեզ համար նոր հարց չէ, բայց այսօրվա իրողությունները, իրավիճակն առավել ընդգծում է մեկ պարզ իրողություն ու պարզ գերակայություն, որը մշտապես եղել է գերակայությունը՝ Արցախը որևէ ապագա չունի Ադրբեջանի կազմում, չի ունեցել ու չունի: Այս մասին խորհրդարանում 2021 թ. բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։

«Նման իրավիճակը նշանակում է Արցախն առանց հայերի, ինչը չի լինելու: Սա առավել ընդգծված է այսօր: Սա առավել ընդգծում է մեր համազգային նպատակը, ինչի մասին երկար ենք խոսել: Ես չեմ կարծում, որ որևէ հայ, անկախ գտնվելու վայրից, կարող է համակերպվել որևէ մտքի հետ, որ Արցախում մեր 150 հազար հայրենակիցները, ովքեր մեր ինքնության պահապաններն են, կարող են ենթարկվել վնասի»,-ասաց նա և հավելեց, որ ամբողջ համազգային ռեսուրսն ուղղված է դրան՝ բոլոր առումներով: Մեզ համար շատ էական է աշխատել միասին՝ այս խնդիրը հետապնդելու համար։

  • Կիսվել: