շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Արցախում քննարկվել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ցանցի ընդլայնման հարցը

Արցախում քննարկվել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ցանցի ընդլայնման հարցը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 10-ին ընդունել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ծրագրի անդամներին՝ ծրագրի ղեկավար Սեդրակ Վարդանյանի գլխավորությամբ։ Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Նախագահը բարձր է գնահատել «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների դերն Արցախում տեխնիկական կրթության որակի բարձրացման,  երիտասարդ սերնդի մտավոր կարողությունների զարգացման և ժամանակակից մասնագիտական հնտությունների ձեռքբերման գործում՝ հույս հայտնելով, որ վերջին տարիներին ձևավորված համագործակցությունը կկրի շարունակական բնույթ։

 

Հանդիպմանը քննարկվել են Արցախում «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ցանցի ընդլայնմանը, մի շարք նոր կրթական ծրագրերի և նախաձեռնությունների իրականացմանն առնչվող հարցեր։

  • Կիսվել: