շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Արցախում քաղաքացին գլորվել է ձորը և հայտնվել գետում

Արցախում քաղաքացին գլորվել է ձորը և հայտնվել գետում

Ստեփանակերտ քաղաքի Նաբերեժնայա փողոցում «Ճոժկ» կոչվող տեղանքում մարդ է գլորվել ձորը և հայտնվել գետում, այս մասին տեղեկացնում են Արցախի ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնից։ ԱԻ-ն ահազանգողը քաղաքացին հայտնել է, որ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ժամը 13:24-ին ԱԻ պետական ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայով մեկնել է կանչի վայր:

Դեպքի վայր է մեկնել նաև «Ստեփանակերտի շտապ բժշկական օգնության կայան» ՓԲԸ հերթապահ խումբը:

Տեղում պարզվել է, որ նշված անձը հանդիսանում է Ստեփանակերտ քաղաքի բնակիչ՝ ծնված 1980 թվականին: Փրկարարները տուժածին ցուցաբերել են համապատասխան օգնություն և շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել «Հանրապետական բժշկական օգնության կայան» ՓԲԸ:

Ըստ բժիշկներից ստացված տեղեկության` տուժածի վիճակը գնահատվում է միջին ծանրության:

  • Կիսվել: