կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
 Արցախում մնացածների մի մասն ապրում է Բակո Սահակյանի, մյուս մասը՝ ցեխավիկ Էդոյի տանը․ «Հրապարակ»

Արցախում մնացածների մի մասն ապրում է Բակո Սահակյանի, մյուս մասը՝ ցեխավիկ Էդոյի տանը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Օրերս գրել էինք, որ Ստեփանակերտում շուրջ մեկ տասնյակ արցախցի է մնացել, որոնց մեծ մասը ոչ էթնիկ հայեր են: Բնիկ արցախցիներից մնացել են Դավիթ Գալստյանի հորեղբայրը` Սարգիս Գալստյանն ու կինը։

Մենք տեղեկացանք, որ Արցախում մնացած այս ընտանիքը բնակվում է նախկին նախագահ Բակո Սահակյանի տանը, ում հետ քավորսանիկական հարաբերություններ ունեն։ Իսկ մյուս արցախցիներին ռուս խաղաղապահները տեղավորել են Արցախում հայտնի գործարար Ցեխավիկ Էդոյի հսկա տանը: Վերջինս Սամվել Բաբայանի մտերիմներից է, գազալցակայաններ ու բենզալցակայաններ ուներ Արցախում։ Մեկ վայրում կենտրոնացնելու իմաստն այն է, որ այդպես ավելի հեշտ է հոգալ մարդկանց սննդի եւ մյուս հարցերը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

  • Կիսվել: