ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Արցախում մինչև 2022-ի մարտի 1-ը ՏԻՄ ընտրություններ չեն անցկացվի

Արցախում մինչև 2022-ի մարտի 1-ը ՏԻՄ ընտրություններ չեն անցկացվի

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 17-ին ստորագրել է հրամանագիր, որի համաձայն,  ռազմական դրությամբ պայմանավորված՝ մինչև 2022 թվականի մարտի 1-ը ԱՀ համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների  ընտրություններ չեն անցկացվի:

 

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ  հրամանագրով սահմանվել է, որ գործող տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների ժամկետը երկարաձգվում է մինչև նորընտիր տեղական ինքնակառավարման մարմինների առաջին նիստը: Իսկ համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվելու դեպքում՝ այդ պաշտոններում նշանակվում են պաշտոնակատարներ` գյուղական համայնքներում՝ համապատասխան շրջանի վարչակազմի ղեկավարի որոշմամբ, Ստեփանակերտի քաղաքային համայնքում` տարածքային կառավարման բնագավառի պետական մարմնի ներկայացմամբ, իսկ այլ քաղաքային համայնքներում՝ համապատասխան շրջանի վարչակազմի ղեկավարի ներկայացմամբ` կառավարության որոշմամբ:

  • Կիսվել: