երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Արցախում մեկ շաբաթում գրանցվել է կորոնավիուսի 185 դեպք

Արցախում մեկ շաբաթում գրանցվել է կորոնավիուսի 185 դեպք

2022թ․ սեպտեմբերի 1-ից մինչև սեպտեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածում Արցախում կատարվել է 508 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիուսային հիվանդության 185 դրական դեպք։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 15 հիվանդ, որոնց վիճակը գնահատվում է բավարար։

 

2022թ․ հունվարի 1-ից մինչև սեպտեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածում Արցախում ընդհանուր կատարվել է 16266 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3576 դրական դեպք։

 

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել բոլոր ցուցումներին և պահպանել հակահամաճարակային բոլոր կանոնները՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար։

  • Կիսվել: