Արցախում կտրոններով առևտուրը սկսվել է (տեսանյութ)
Այսօրվանից 5 անուն ապրանք Արցախի Հանրապետության բոլոր խանութներում կվաճառվեն միայն կտրոնների առկայության դեպքում: Այդ ապրանքատեսակները բոլոր խանութներին մատակարարվելու են պետական պահուստներից՝ այսօրվանից սկսած 2-3 օրվա ընթացքում:
ԱՀ ԳԳԱ հիմնադրամից հավաստիացնում են, որ նշված ապրանքատեսակների քանակը ըստ շնչի տրամադրված կտրոններով ձեռք բերելու դեպքում կբավականացնի բոլորին, ուստի խուճապի մատնվելու և գնումները ժամ առաջ, այլ բնակավայրում, կամ այլ թաղամասում գտնվող վաճառակետերից կատարելու կարիք չկա։
Մանրամասները՝ Արցախի Հանրային ՀԸ-ի եթերում.