շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Արցախում կորոնավիրուսով վարակված Միրիկի բնակիչը ապաքինվել և դուրս գրվել է

Արցախում կորոնավիրուսով վարակված Միրիկի բնակիչը ապաքինվել և դուրս գրվել է

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ նոր կորոնավիրուսով վարակված ևս մեկ քաղաքացի ապաքինվել և դուրս գրվել է բուժհաստատությունից, հաղորդում է Արցախի տեղեկատվական շտաբը:

Խոսքը Միրիկ համայնքի այն բնակչի մասին է, ով բուժումն անցնում էր Հայաստանի Հանրապետությունում:

Արցախի Առողջապահության նախարարությունը շնորհակալություն է հայտնում հայաստանյան գործընկերներին և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի բուժանձնակազմին՝ հոգատար վերաբերմունքի և բուժման գործընթացը բարձր մակարդակով կազմակերպելու համար:

Տեղեկացնենք, որ առայսօր Արցախում գրանցել է նոր կորոնավիրուսի վարակման 8 դեպք, որից չորսն արդեն ապաքինվել են:

  • Կիսվել: