ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
«Սպայկա» ընկերությունն Արցախում իրականացնելու է նռան, արքայանարնջի և կիվի անսահմանափակ մթերում. Արայիկ Հարությունյան (տեսանյութ)

«Սպայկա» ընկերությունն Արցախում իրականացնելու է նռան, արքայանարնջի և կիվի անսահմանափակ մթերում. Արայիկ Հարությունյան (տեսանյութ)

Ավանդական մշակության նռան եւ արքայանարինջի պտղատեսակներից բացի, Արցախում մեծ քանակով կտնկվի նաեւ կիվիի այգիներ: Այս մասին նախընտրական քարոզարշավի ժամանակ Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքում հայտարարել է Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը՝ ավելացնելով, որ առաջին հազար հեկտարի համար տնկիներն արդեն պատվիրվել են:

«Նախընտրական քարոզարշավի շրջանակում այցելեցինք Մարտունու շրջանի Բերդաշենի ենթաշրջանի համայնքներ: Եվ ամենուրեք մարդիկ հատուկ անմիջականությամբ էին դիմավորում մեզ, իսկ դա միասին անցած հաղթական ճանապարհի արգասիքն եմ համարում: Եվ բնական է, որ նրանք հավատում են երկրի զարգացման մեր տեսլականին: Հաջողության պարագայում՝ առաջնային նպատակը մարդկանց այդ հավատն արդարացնելն է լինելու:

Բերդաշենի ենթաշրջանը մեր հավակնոտ ծրագրում հատուկ տեղ ունի: Այն, իրավամբ, համարվում է մեր երկրի ոսկե հովիտներից մեկը, իսկ մարդիկ այստեղ հողի հետ աշխատելու տասնամյակների ընթացքում ձեւավորված մշակույթն են կրում: Այդ է պատճառը, որ ենթաշրջանը որպես ոռոգման նոր համակարգի ներդրման, այգեգործության զարգացման եւ գյուղմթերքի վերամշակման արտադրությունների հիմնման կարեւոր հանգրվան ենք դիտարկում:

Մասնավորապես՝ նախատեսում ենք բանջարաբոստանային կուլտուրաների մշակման համար հողօգտագործողներին գործող մեկ հեկտարի հաշվով տրամադրվող 200 հազար պետական աջակցությունը դարձնել 500 հազար, ավանդական մշակության նռան եւ արքայանարինջի պտղատեսակներից բացի, կաճեցվի նաեւ կիվի, որի մթերումն ամբողջ ծավալով կապահովի «Սպայկա» ընկերությունը, իսկ վերջինիս ղեկավարության հետ արդեն անհրաժեշտ պայմանավորվածություն է ձեռք բերվել:

Կարծում եմ՝ Արցախը զարգացնելու մեր ծրագիրը միանգամայն իրատեսական է նաեւ ձեզ համար, քանի որ ջանում եմ մանրամասն վերլուծություններով ներկայացնել յուրաքանչյուր համայնքի, ենթաշրջանի եւ շրջանի բոլոր առանձնահատկություններն ու դրանց կիրառումը գործնականում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Ա. Հարությունյանը:

  • Կիսվել: