ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ու՞մ է ակնարկել Փաշինյանը՝ Արցախի նախագահական ընտրություններում "մերժված թեկնածու" ասելով

Ու՞մ է ակնարկել Փաշինյանը՝ Արցախի նախագահական ընտրություններում "մերժված թեկնածու" ասելով

Վերջին օրերին արցախյան նախընտրական «խաղասեղանին» «խաղաքարտեր» են փոխվել։ Ինչպես հաղորդում են InfoPort.am-ի արցախյան աղբյուրները, վերջին շրջանում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը իր դիրքորոշումը նախագահի թեկնածուների պահով վերանայել է։

Եթե նախկինում նա հակված էր պաշտպանել Արցախի հերոս, Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի թեկնածությունը, ապա վերջերս նա վերանայել է այդ որոշումը, քանզի ըստ երրորդ նախագահի, Բալասանյանը «ֆալստարտ» թույլ տվեց և շատ կտրուկ առճակատման գնաց ՀՀ իշխանությունների հետ, ինչը ստեղծված իրավիճակում բավական վտանգավոր է։

Այս առնչությամբ Սերժ Սարգսյանը որոշել է ասպարեզ հանել նոր «խաղացողի»՝ Արցախի երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանին։ Չի բացառվում, որ ավելորդ կրքեր չբորբոքելու համար երրորդ նախագահը պաշտոնապես չհայտարարի Ղուկասյանին աջակցելու մասին, բայց ամեն կերպ «ընդհատակյա» աջակցություն ցուցաբերի նրան։

Միևնույն ժամանակ մեր աղբյուրը չբացառեց, որ վերջին պահին նորից որոշում փոխվի, եթե պարզվի, որ Ղուկասյանը բավարար էլեկտորատ չունի։

Նշենք, որ օրեր առաջ իր ասուլիսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ "Արցախում ուզւոմ են մերժված թեկնածուի անց կացնեն, բայց նա չի ընտրվի"։ Փաշինյանը անուններ չնշեց, բայց հնարավոր է, որ նա հենց այս սցենարն էր ակնարկում։  

  • Կիսվել: