կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Արցախում կապի ոլորտի հետ կապված խնդիրները շուտով կվերականգնվեն. ԱՀ ԱԻՊԾ

Արցախում կապի ոլորտի հետ կապված խնդիրները շուտով կվերականգնվեն. ԱՀ ԱԻՊԾ

Կապի ոլորտի հետ կապված խնդիրները շուտով կվերակականգնվեն։ Այս մասին տեղեկացնում է Արցախի ԱԻ պետական ծառայությունը:

«Պատերազմի ընթացքում թշնամական կողմը թիրախավորել էր նաև Արցախի կապի ոլորտը։

Ստեփանակերտում և մյուս շրջաններում  այդ ուղղությամբ այժմ վթարավերականգնողական աշխատանքներ են տարվում։ Կարճ ժամանակաընթացքում կվերականգնվի հեռախոսի և ինտերնետ կապը։

Աշխատանքներ են տարվում նաև  կենսական կարևոր նշանակության` էներգամատակարարման, ջրամատակարարման և գազամատակարարման համակարգերի վերականգնման ուղղությամբ, որոնք ևս վնասվել են հրթիռահրետակոծության հետևանքով»,-նշում է ծառայությունը։

 

  • Կիսվել: