չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Արցախում ջրամատակարարման և ջրի որակի հետ կապված որևէ խնդիր չկա

Արցախում ջրամատակարարման և ջրի որակի հետ կապված որևէ խնդիր չկա

Ի պատասխան քաղաքացիների հարցումների՝ Արցախի Տեղեկատվական շտաբը տեղեկացնում է, որ Ստեփանակերտում և Արցախի մնացած բնակավայրերում ջրամատակարարման ընդհատման հետ կապված որևէ խնդիր չկա:

Ըստ շտաբի` ջրամատակարարման համակարգերն աշխատում են բնականոն ռեժիմով: «Որևէ խնդիր չկա նաև խմելու ջրի որակի հետ կապված, և քաղաքացիները կարող են նախկինի պես օգտվել մատակարարվող ջրից»,- ասված է Տեղեկատվական շտաբի հայտարարության մեջ:

  • Կիսվել: