ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արցախում իրադրությունը հարաբերական հանգիստ է․ ԱՀ ԱԳ նախարար

Արցախում իրադրությունը հարաբերական հանգիստ է․ ԱՀ ԱԳ նախարար

Արցախում իրադրությունը հարաբերական հանգիստ է։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը։

«Ադրբեջանը չի փոխել իր դիրքորոշումն ու քաղաքականությունը։ Պետք է հստակ հասկանալ, որ ինչպես Արցախում, այնպես էլ ամբողջ աշխարհում իրավիճակը բարդ է, եւ այս դեպքում պետք է պրոֆեսիոնալիզմ եւ հայրենասիրական մոտեցում ցուցաբերել։ Պետք է լինել զուսպ եւ առավելագույնս հեռու դեմագոգներից»,-ասել է Բաբայանը։  

Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ին, ժամը 09:00-ից սկսած, Արցախի Հանրապետության հյուսիսային եւ հյուսիս-արեւմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով: Ձեռնարկված սադրանքի հետեւանքով վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող Ալբերտ Վլադիկի Բախշիյանը։  

  • Կիսվել: