ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արցախում հովհարային անջատումների պատճառով ինտերնետ հասանելիություն չունեցող հարկատուները կարող են հաշվետվությունները ներկայացնել հարկային մարմիններում

Արցախում հովհարային անջատումների պատճառով ինտերնետ հասանելիություն չունեցող հարկատուները կարող են հաշվետվությունները ներկայացնել հարկային մարմիններում

Բոլոր այն հարկ վճարողները, որոնք հանրապետությունում էլեկտրաէներգիայի հովհարային անջատումների պատճառով չունեն ինտերնետ հասանելիություն, կարող են այցելել Արցախի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի ուսումնական սրահ՝ Ստեփանակերտի Տիգրան Մեծի 16 հասցեով, իսկ ԱՀ շրջաններում գործող հարկ վճարողները՝ հաշվառման վայրի հարկային մարմիններ և այնտեղից ներկայացնել հաշվարկ-հաշվետվությունները կամ դուրս գրել հարկային հաշիվները:

Այս մասին տեղեկացնում են ԱՀ պետական եկամուտների կոմիտեից:
 
Մանրամասն տեղեկությունների համար հարկ վճարողները կարող են զանգել հաշվառման վայրի հարկային մարմինների սպասարկման բաժիններ՝ հետևյալ հեռախոսահամարներին՝ Ստեփանակերտ` 047 95 13 97, Ասկերանի շրջան` 047 67 70 17, Մարտակերտի շրջան` 047 42 18 68, Մարտունու շրջան` 047 83 13 77:

  • Կիսվել: