ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արցախում հերոսաբար զոհված Մհեր Հարությունյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր

Արցախում հերոսաբար զոհված Մհեր Հարությունյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը տեղեկացնում է, որ ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտի հրամանատար Մհեր Հարությունյանի հոգեհանգիստը տեղի կունենա հոկտեմբերի 9-ին, ժամը 16:30-ից, Հրազդան քաղաքի Հայ Յեղափոխական Դաշնակցության կենտրոնում (հասցե՝ ք. Հրազդան, Կենտրոն թաղամաս, Օգոստոսի 23 փողոց 40, ՀՅԴ Հրազդանի երիտասարդական կենտրոն): Հուղարկավորությունը՝ հաջորդ օրը, ժամը 13:00-ից, նույն հասցեից:

 

Մհեր Հարությունյանը հուղարկավորվելու է Հրազդանի քաղաքային պանթեոնում։

ՀՅԴ կամավորական 2-րդ վաշտի հրամանատար Մհեր Հարությունյանը զինակիցների հետ միասին զոհվել է Արցախում՝  ռազմավարական կարևորագույն նշանակության բարձունքի ազատագրման համար ծանր մարտեր մղելիս:

  • Կիսվել: