շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Արցախում հասարակական վայրերում գտնվելիս բոլորը պետք է ունենան անձը հաստատող փաստաթուղթ. ԱՀ ԱԻՊԾ

Արցախում հասարակական վայրերում գտնվելիս բոլորը պետք է ունենան անձը հաստատող փաստաթուղթ. ԱՀ ԱԻՊԾ

ԱՀ նախագահի ստորագրած հրամանագրի համաձայն, Արցախի Հանրապետությունում ազատ տեղաշարժվելու իրավունքի որոշակի սահմանափակումներ են մտցվել, ինչպես նաև սահմանվել է ԱՀ քաղաքացիների հանրապետությունից դուրս գալու հատուկ ռեժիմ:

՛՛Ստեղծվել է պարետատուն, որի ղեկավարման համար պարետ է նշանակել ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Կարեն Սարգսյանը: Այս մասին տեղեկացնում է ԱՀ ԱԻ պետական ծառայությունը։

Ռազմական դրության ընթացքում փողոցներում ու այլ հասարակական վայրերում գտնվելու ժամանակ բոլորը պետք է իրենց հետ ունենան անձը հաստատող փաստաթուղթ (զինգրքույկ), ինչն, անհրաժեշտության դեպքում, պետք է ներկայացվի պարեկներին, ովքեր շուրջօրյա ծառայություն  են իրականացնում ամբողջ հանրապետության տարածքում:

Հորդորում ենք  անվերապահ հետևել պարետատան ցուցումներին, և տեղաշարժվել միայն խիստ անհրաժեշտության դեպքում՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

 

  • Կիսվել: