հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Արցախում էլեկտրահամակարգը սնուցող մի շարք ենթակայաններ գտնվում են ադրբեջանական վերահսկողության տակ

Արցախում էլեկտրահամակարգը սնուցող մի շարք ենթակայաններ գտնվում են ադրբեջանական վերահսկողության տակ

Էլեկտրահամակարգը սնուցող մի շարք ենթակայաններ գտնվում են ադրբեջանական վերահսկողության տակ, ինչի պատճառով առայժմ հնարավոր չէ էլեկտրաէներգիայի մատակարարում իրականացնել։ Այս մասին տեղեկացնում են «Արցախէներգո»-ից։
 
«Ներկայում Արցախէներգո ՓԲԸ-ն վթարավերականգնողական աշխատանքներ են կատարվում Ստեփանակերտում։
 
Զուգահեռ բանակցություններ են տարվում ռուսական խաղաղապահ առաքելության հետ, որպեսզի էլեկտրաէներգիայի առկայության դեպքում ցանցում խնդիրներ չլինեն»,- ասված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: