երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Արցախում բարեկարգում ու վնասազերծում են ուսհաստատությունները. կարող եք երեխային գրանցել համապատասխան դասարանում. Արցախի ԿԳՄ նախարարություն

Արցախում բարեկարգում ու վնասազերծում են ուսհաստատությունները. կարող եք երեխային գրանցել համապատասխան դասարանում. Արցախի ԿԳՄ նախարարություն

Ներկա պահին Արցախում ընթացքի մեջ են ուսումնական հաստատությունների մաքրման, բարեկարգման, վնասազերծման աշխատանքները, հայտնում են Արցախի կրթության, գիտության և մշակույթի նախարարությունից՝ նշելով, որ ուսումնական գործընթացն ինչ-որ չափով վերականգնված է միայն Ստեփանակերտի թիվ 2 դպրոցում: 

«Կարող եք մոտենալ դպրոց և գրանցել ձեր երեխային համապատասխան դասարանում:
Իրազեկում ենք նաև, որ, կապված ոչ լրիվ ուսուցչական համակազմի հետ, թիվ 2 դպրոցում առայժմ ուսուցանվում են ոչ բոլոր հանրակրթական առարկաները:

Հորդորում ենք մեր սիրելի աշակերտներին շարունակել ուսումն առցանց հարթակներում մինչև Արցախի կրթական գործընթացի լիարժեք վերականգնումը», - նշված է հայտարարության մեջ:

  • Կիսվել: